Ջեյմս Ուորլիքը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին (լուսանկար)
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Բեռնում տեղի ունեցող հանդիպմանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովին՝ Բեռնում»,- նշել է Ուորլիքը՝ հրապարակելով լուսանկար հանդիպումից:
Ավելի ուշ Ուորլիքը լուսանկար է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրի արտգործնախարարների մասնակցությամբ և գրել. «Այսպիսով մենք սպասում ենք նախագահներ Ալիևին և Սարգսյանին՝ ամփոփելու նրանց առանձնազրույցը:
Ավելի վաղ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը ևս մեկ գրառում էր կատարել՝ հույս հայտնելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը կլինեն առարկայական քննարկումներ: