6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներից ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը


«Իշխանությունները կործանման բերող իրենց ծրագրերը «դրական» օրակարգով են փաթեթավորում» .«Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո իրադարձությունների զարգացմանը հետևելու դեպքում կարող ենք տեսնել, որ ամեն ինչ որոշակի ցիկլերով է զարգանում: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի հետ զրույցում նշվածի համատեքստում նախ դիտարկել ենք հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքը:

«Երբ փողոցի ճնշումն ավելանում է, դրան զուգահեռ իշխանությունները որոշակի քայլեր են անում: Սկզբնական փուլում փողոցային ճնշմանն արձագանքելով՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջիններից մեկն էր, որ հայտարարեց, թե հնարավոր լուծումը պետք է արտահերթ ընտրությունների դաշտում լինի:Իսկ երբ փողոցային ճնշումը մարեց, իշխանությունը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա: Հետո ճնշումն ավելացավ, և իրենք կրկին զիջումների գնացին: Հիմա, երբ փողոցի ճնշումը մարել է, առհասարակ պետք չէ զարմանալ, եթե այս կամ այն պատրվակով իշխանությունները չեղարկեն ընտրություններ անցկացնելու իրենց իսկ հայտարարությունը: Սա հնարավոր զարգացման տարբերակ է: Քանի որ այս իշխանություններն օրվա կուրսով ապրող իշխանություններ են, այսօր կա ճնշում՝ կխոսեն արտահերթ ընտրությունների մասին, վաղը չի լինի՝ չեն խոսի: Օրվա կուրսով ապրող իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Փաշինյանի մարզային այցերին և, ըստ այդմ, ոչ պաշտոնապես քարոզարշավի փաստացի մեկնարկին, մեր զրուցակիցը նշեց. «Որքան էլ ինչ-որ պատրվակով ընտրությունները չեղարկելու որոշումը հնարավոր է, ամեն դեպքում, քանի որ հայտարարվել է գործընթացի մասին ու առնվազն փողոցային ճնշում չկա, տրամաբանական է, որ Փաշինյանը փորձելու է ինչ-որ նախապատրաստական գործողություններ իրականացնել. «Այս առումով արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկն իշխանության կողմից ինչ-որ չափով, այո, տրված է: Բայց կուզենայի մեկ այլ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել: Նախկինում ևս եղել են դեպքեր, երբ իշխանությունները, օգտագործելով իրենց վարչական լծակները, քարոզարշավն ավելի շուտ են սկսել: Այդուհանդերձ, երբ, օրինակ՝ ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պաստառները մեկերկու օր ավելի շուտ էին կախում, կներեք, բայց այդ հանգամանքից, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները մեծ վայնասուն էին բարձրացնում: Հիմա ոչ միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլև խորհրդարանական ընդդիմության լուռ համաձայնությամբ է այս ամենը տեղի ունենում: Խորհրդարանական ընդդիմությունը պետք է գիտակցեր, որ այդ մարդու հետ ինչ-որ պայմանավորվածությունների գնալու դեպքում ինքը սկզբնական փուլում էլ է դրանք խախտելու: Այս դեպքում խոսքն օրենքով նախատեսված ժամկետից շուտ քարոզարշավը սկսելու մասին է»:

Բենիամին Մաթևոսյանը շեշտեց, որ վերոնշյալ մարզային այցելությունների ժամանակ մի կարևոր հանգամանք ևս ակնհայտ է. «Մենք տեսնում ենք, թե ինչպես կարելի է ընդամենը 3 տարվա ընթացքում գրեթե «կիսաաստծո» կարգավիճակից վերադառնալ 7-8 տոկոսանոց աջակցություն ունեցող քաղաքական գործչի սկզբնական կարգավիճակին: Այն աջակցությունը, որը տեսանելի մակարդակում ունի Փաշինյանը, նույն աջակցությունն է, որն ուներ ժամանակին Ն. Փաշինյան քաղաքական գործիչը, պատգամավորը, լրագրողը: Մի հանգամանք էլ կա: Դժվար չէ համացանցում գտնել, օրինակ՝ 1996 թ. նախըտրական քարոզարշավի դրվագները ու տեսնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մարզային քարոզարշավների նախընտրական հանդիպումներում նույպես երեխաներ էին ներգրավված: Այսինքն, անգամ «картинка»-ի առումով ենք նույն պատկերը տեսնում, ինչը կար 1996 թ.-ին: Իսկ այն, որ Ն. Փաշինյանը կարողանում է անարգել այցելել մարզեր, մտնել ԱԺ, հարց ու պատասխանի մասնակցել, որոշ չափով նաև ընդդիմության պարտությունը կարելի է համարել: Ընդդիմությունն այս ընթացքում չկարողացավ գեներացնել այնպիսի համաժողովրդական շարժում, որը Ն. Փաշինյանի իշխանության հարցն ինքնըստինքյան կլուծեր: Այդ ամենի հետևանքը եղավ այն, որ այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի,երբ նա այցելում է մարզեր, կանգնում մեքենաների վրա, ագրեսիվ ելույթներ է ունենում ու պրոթուրքական քարոզչություն է իրականացնում»:

Ինչ վերաբերում է ոչ միայն Փաշինյանի, այլև իշխանության շատ այլ ներկայացուցիչների պրոթուրքական թեզերին, նա նշեց, որ, մեծ հաշվով, սա այն իրավիճակն է, ինչի մասին այս երեք տարվա ընթացքում ասում էին փորձագիտական բազում շրջանակներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: «Այս իշխանությունները գլոբալ առումով երկու առաքելություն ունեն. առաջին՝ լուծել Ղարաբաղի հարցը: Լուծել ասելով՝ նկատի ունենք հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին: Երկրորդ՝ մոռանալով Ցեղասպանության հարցը, այսպես ասած, կարգավորել հայթուրքական հարաբերությունները և թուրքական կապիտալի ներհոսք ապահովել Հայաստան, ինչը հետագայում նշանակելու է ռուսական զորքերի դուրս բերում տարածաշրջանից: Հիմա այս իշխանություններն իրենց այս ծրագրի երկրորդ մասն են իրականացնում:

Իրենք Արցախը, կարելի է ասել, հանձնեցին Ադրբեջանին, և հիմա Հայաստանը չի հանդիսանում ԱՀ անվտանգության երաշխավորը, թեպետ Ն. Փաշինյանն այնպես է արել, որ ՀՀ-ն անգամ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ: Ինչևէ, ամեն դեպքում, ռուսական կողմի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության արդյունքում մենք կարողացանք պահել այդ մոտ 3000 քառակուսի կմ տարածքը, բայց ընդամենը հինգ տարով: Տրամաբանական է, որ այն ուժերը, որոնք կանգնած են Փաշինյանի հետևում, այդ հինգ տարիների ընթացքում այնպիսի իրողություններ պետք է կարողանան ստեղծել տարածաշրջանում, որ անհրաժեշտ չլինի ոչ միայն խաղաղապահների առկայությունը, այլև ընդհանրապես ռուսական զորքերը դուրս բերվեն տարածաշրջանից:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի ներկայությունն այստեղ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը խնդիրներ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, և այդ երկրները սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու մեր ֆիզիկական գոյությանը: Եթե դու ֆորմալ առումով հարաբերություններ ես հաստատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սահմաններ ես բացում, ռուսական զորքերի ներկայությունը ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում ընդհանրապես անտրամաբանական է դառնում:Հետևաբար, իրենք հիմա ամեն ինչ պետք է անեն, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատեն: Իսկ թուրքական կապիտալի ներհոսք ապահովելով՝ կհանգեցնեն նրան, որ ռուսական կապիտալն այստեղ որոշակի կնվազեցնի իր ներկայության չափաբաժինը: Մեծ հաշվով, իրենք ամեն ինչ անելու են, որ ռուսական զորքը դուրս գա այստեղից. դա է իրենց նպատակը»,-ընդգծեց Բ. Մաթևոսյանը:

 

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքերը չմտան Հայաստան ու ռազմական ագրեսիայի չդիմեցին միայն նրա համար, որ այստեղ կար ռուսական զորքի գործոնը. «Մեծ հաշվով, պետք չէ ինչ-որ պատրանքների մեջ ընկնել: Եթե այստեղ ռուսական զորքը չլինի, այլևս ոչինչ Թուրքիային չի խանգարելու ևս մեկ քաղաքական ակտ իրականացնել: Հետևաբար, պետք է հասկանանք հետևյալը. Թուրքիայի հետ հարաբերությունների, թուրքական կապիտալի ճանապարհը բացելով՝ այս իշխանությունները բացում են դարպասներ՝ ռազմական ճանապարհով Հայկական հարցը լուծելու համար»:

Ամփոփելով՝ նա հավելեց. «Նոյեմբերի 9-ից հետո «պոզիտիվ» օրակարգ միայն իշխանությունն է թելադրում իր թե՛ պաշտոնական հայտարարություններով, թե՛ ոչ պաշտոնական մակարդակում իրականացվող գործողություններով: Խոսքը նաև ֆեյսբուքյան էջերով, յութուբյան ալիքներով իրականացվող քայլերի մասին է: Իրենք ասում են՝ «ժողովո՛ւրդ, վա՞տ ա, էլ ձեր զավակները չեն գնալու Արցախ, չեն զոհվելու, մենք լուծեցինք Ղարաբաղի հարցը»: Ասում են՝ «ժողովո՛ւրդ ջան, վա՞տ ա, հեսա սահմանը Թուրքիայի հետ կբացվի, թուրք տուրիստներ կգան, էժան լոլիկ կգա, ապրանքը էժան կգա»:

Հայաստանին կործանման բերող իրենց ծրագրերն իշխանությունները փաթեթավորում են «դրական» օրակարգով: Օրվա կուրսով ապրող իշխանություններն իրենց պատկերացմամբ «պոզիտիվ» օրակարգ են թելադրում մարդկանց, ասում՝ թուրքերը կգան, լավ կապրենք: Մեծ հաշվով, թմրեցնելով մարդկանց զգոնությունը՝ իրենք մեզ գլոբալ աղետի առջև են կանգնեցրել: Մենք վտանգավոր հանգրվանի առջև ենք կանգնած, ինչը չեն հասկանում շատերը, այդ թվում՝ ընդդիմության ներսում: Մենք, որպես պետություն, որպես քաղաքական միավոր, ֆիզիկական ոչնչացման եզրին ենք կանգնած: Եվ սա նաև այն պարագայում, երբ ռազմավարական գործընկերոջդ հետ հարաբերությունները հնարավորինս փչացրել ես»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապրիլի 28,29, 30-ին լույս չի լինելուՎարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԱպրիլի 28-ին և 29-ին գազ չի լինելու․ հասցեներՎլադիմիր Զելենսկին մայիսի 4–ին կժամանի Հայաստան. ԶԼՄԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ Հայաստան2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող. 2024–ի համեմատ նվազել է 9 տոկոսով. ՀՔԱՎԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացTesla-ն Դիլիջանի ոլորանում հարվածել է հողաթմբին և հայտնվել ձորում՝ բախվելով ծառինՀՖՖ-ն որոշել է տուգանել «Արարատ-Արﬔնիա ՖԱ»-ին և «Նոա ՖԱ»-ին«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմԿարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըԴպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԳագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա Կոստանյան
Ամենադիտված