Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ

Հրաժարական հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյանին հաշվից հանելը շուտ է

Forbes.ru-ն գրում է, որ ըստ Ռուսաստանի, ԱԳՆ-ի Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական համալսարանի առաջատար գիտական աշխատակից, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որպեսզի տեղի ունենան նոր արտահերթ ընտրություններ, և որում նա հույս ունի հաղթել: Հրաժարականը տեղի է ունենալու ապրիլին:

Այդ լուրն ակնթարթորեն է հայտնվել տեղեկատվական հաղորդագրությունների թոփ շարքում և շատերի կողմից ընկալվել է որպես սենսացիա: Եվ դրա համար կան որոշակի հիմքեր: 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում, զինադադարի մասին համատեղ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը հեղեղվել է զանգվածային բողոքներ ցույցերով, իսկ հիմնական պահանջը վարչապետի անհապաղ հրաժարականն է: Նրա կողմից տարածքային զգալի զիջումների գնով զինադադարի հաստատմանը հանրապետությունում շատերը համարել են դավաճանություն: Թվում է, թե այն քաղաքական գործիչը, որը ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկ տարի առաջ խրոխտ հայտարարել էր. «Արցախը Հայաստան է և վերջ», բայց, որը, ի վերջո, ընդունել է իր երկրի պարտությունը և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված այսպես կոչված անվտանգության գոտու կորուստը, չի նստելու իր աթոռին անգամ մի քանի օր: Հետխորհրդային Հայաստանի համար Ղարաբաղը տարիներ շարունակ եղել է համակարգ ձևավորող քաղաքական գործոն: Բայց աղետալի ռազմական պարտությունը և Ղարաբաղի այնպիսի խորհրդանիշերի կորուստը, ինչպիսին է Շուշին (18 տարի՝ սկսած 1992 թվականից, այդ քաղաքի գրավումը հայկական ուժերի կողմից նշվել է պետական մակարդակով որպես տոն) և Հադրութը չհանգեցրին Փաշինյանի վաղաժամ հրաժարականին: Ավելին, բողոքի գործողությունների դինամիկան երկու անգամ հասավ գագաթնակետին (2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի փետրվար), բայց հետո անկում ապրեց: Վարչապետի դեմ միավորվեցին 17 քաղաքական կուսակցություններ, որոնք ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժում»-ը «Ղարաբաղ» կոմիտեի լեգենդար հիմնադիր հայր Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Երեք նախկին նախագահներն էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նույնն են պահանջում նաև պետության գործող նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Գիտությունների ազգային ակադեմիայի և սփյուռքի ներկայացուցիչները: Վարչապետի հրաժարականն են պահանջում նաև զինվորականները գլխավոր շտաբի պետ, գեներալ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Բայց Փաշինյանը կարողացավ ոչ միայն նստած մնալ իր աթոռին, այլ նաև արդյունավետ հակահարված տալ վերադառնալով այն տարերքին, որը նրան քաջ ծանոթ էր դեռ «թավշյա հեղափոխություն»-ից էլ առաջ: Վարչապետը դուրս եկավ փողոց և փորձեց մոբիլիզացնել իր կողմնակիցներին: Միևնույն ժամանակ, 2021 թվականի սկզբին իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած ժողովրդականության մակարդակի ակնհայտ անկմանը, Փաշինյանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ քաղաքական գործիչը: Եվ հարցը այստեղ ոչ միայն նրա լայն ճանաչվածության մեջ է: Վարչապետի հակառակորդները չկարողացան օրվա համար հայ ընտրողներին առաջարկել համարժեք գործողությունների ծրագիր: Նոստալգիկ ռեսուրսի շահարկումը քիչ է:

1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմի փառավոր հաղթանակների հիշողությունները ոչ մի կերպ չեն օգնում լուծել առկա խնդիրները, լինի դա Ադրբեջանի հետ սահմանազատումը, տարածքներով կրճատված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թե համաճարակի դեմ պայքարը: Սրան հավելենք հասարակության հոգնածությունը նրանցից, ում լրագրողները անվանում են «ղարաբաղյան կլան», չնայած հենց այդ հայեցակարգի համարժեքությունն է միշտ հարցեր առաջացրել արհեստավարժ մասնագետների շրջանում: Բայց կան զանգվածային ընկալումներ, որոնք հաճախ գոյություն ունեն ակադեմիական սոցիոլոգիայի կանոններից անկախ: «Նախկին»-ների նկատմամբ հայ ընտրողները իրենց հաշիվներն ունեն:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ նույնիսկ հայ զինվորականները կամ նախագահ Սարգսյանը պահանջել են Փաշինյանի հրաժարականը առանց նրա հակառակորդներին վճռականորեն աջակցություն ցուցաբերելու: Նրանք ավելի շատ դեմ են (և մինչ հիմա), քան ինչ որ մեկին կողմ: Նման պայմաններում էլ Փաշինյանը որոշել է արտահերթ ընտրություններ անց կացնել: Դրանք տեղի կունենան հունիսի 20-ին: Բայց դրանց իրականացման նախապայմանը վարչապետի հրաժարականն է: Այս կետը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ:

Այսպիսով, վարչապետի պաշտոնանկությունը ոչ թե նրա քաղաքական կարիերայի ավարտն է, այլ իշխանության մեջ մնալու և այն երկարացնելուն ուղղված ընթացակարգային միջոց: Իսկ ինքը՝ վարչապետը, ասում է. «Ես հրաժարական եմ տալիս ոչ թե հեռանալու, այլ արտահերթ ընտրություններ անց կացնելու համար, և այդ ընթացքում կկատարեմ վարչապետի պարտականությունները»: Ի դեպ, ժ.պ. աշխատելու հենց այդ պահն է եղել Փաշինյանի և ընդդիմության միջև տարաձայնությունների հիմնական հարցը: Վարչապետի հակառակորդները պահանջում էին առանց որևէ պայմանի անհապաղ հեռանալ: Հաստատապես փաստ չէ, որ 2021 թվականի հունիսի 20-ին Փաշինյանը կհաղթի, կամ կհաղաթի այնպես ինչպես երեք տարի առաջ տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ալիքի վրա:

Նոր խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, կլինի խայտաբղետ: «Իմ քայլը» իշխանամետ շարժման հետ մեկտեղ այնտեղ անպայման ներկայացված կլինեն ինչպես Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ անձամբ ինքը՝ նախկին նախագահը: Նոր կառավարության ձևավորումը, հնարավոր է, ուղեկցվի փողոցային շարժով: Սակայն Հայաստանի համար դա խորթ չէ: Ինչպես նաև խորթ չէ քաղաքացիական առճակատումների վերածվող ներքաղաքական վեճերը հարթելը: Բայց ով էլ Երևանում գա իշխանության, նա ստիպված է լինելու հաղթահարել առօրյա մարտահրավերները մանևրի ծայրաստիճան նեղ տարածքում: Եվ «փառահեղ անցյալ»-ը հիշելուն ուղղված կոչերը դժվար թե օգնեն ամենաբարդ քաղաքական հանելուկների լուծմանը:

 

Կարեն Սիմոնյան

Pressmedia.am

Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված