«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը հատուցել է 1671 զոհվածների ընտանիքի
Ուշադրության կենտրոնում«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հատուցել է 1671 զոհվածների ընտանիքների. այս թվին մարտի 31-ին կավելանա ևս 155-ը` դառնալով 1826: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Այս պահին զոհվածների մասով հիմնադրամում առկա է 1023 գործ, որոնք ուսումնասիրվում են: Կամուրջ ծրագրերի ներքո հատուցել ենք 1329 գործերով: Այսպիսով, վերջին երեք ամսվա մեջ հիմնադրամը հատուցումներ է կատարել ու կատարում 3,155 գործերով, որը կազմում է շաբաթական 250 գործ, մեր կողմից հրապարակայնորեն խոստացված 100 գործերի փոխարեն:
Հայտնում եմ նաև, որ ես անձամբ խրոնոմետրաժ եմ արել և յուրաքանչյուր հատուցման գործ պահանջում է միջինում 3 ժամ: Փաստացի հիմնադրամը հատուցումների վրա երեք ամսվա կտրվածքով ծախսել է 9,465 մարդ/ժամ կամ 1183 մարդ/օր: Ժամանակի մեծ մասը հատկացվում է օրինական շահառուներին հայտնաբերելու, նույնականացնելու, ամուսնաընտանեկան կապերը ճշգրտելու, բանկային հաշիվները բացելու ու փոխանցումները կատարելու վրա:
Ավելին՝ այստեղ