Հունաստանում 65-ամյա կինը մահացել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստվելուց կես ժամ անց
Ուշադրության կենտրոնումԱթենքում 65-ամյա կինն ուշաթափվել է ու հանկարծամահ եղել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց կես ժամ անց: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Իլիոն բժշկական կենտրոնում:
Կինը պատվաստումից հետո մոտ 20 րոպե մնացել է բժիշկների հսկողության տակ, իսկ հետո դուրս է եկել հիվանդանոցից, սակայն հասնելով մուտքի մոտ չի կարողացել քայլել: Ընդամենը մի քանի րոպե անց նրան գտել են անգիտակից վիճակում՝ մոտակա այգում: Բժիշկները կրկին տուժածին տեղափոխել են բժշկական կենտրոն, բայց ոչ մի կերպ չեն կարողացել օգնել նրան, նա մահացել է:
Ավելին՝ այստեղ