Մենք չենք պատրաստվում կապիկություն անել․ Պուտինը՝ պատվաստումից հետո լուսանկար չհրապարակելու մասին
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչու թույլ չի տվել լուսանկարել կորոնավիրուսի պատվաստման առաջին մասը կատարելու պահը:
«Մի՞թե մենք պետք է կապիկություն անենք: Անպայմա՞ն է անել այն, ինչ անում է որևէ մեկն ինչ-որ տեղ»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Երկրի ղեկավարը նշել է, որ այս մակարդակում շատ հեշտ է կեղծել պատվաստանյութը և խաբել մարդկանց: Նախագահը որպես կատակ ավելացրել է, որ հնարավոր է ցույց տալ ներարկումը, բայց իրականում ներարկել «ֆիզ-լուծույթ, մածուն, նարնջի ինչ-որ տեսակի հյութ»:
Ավելին՝ այստեղ