Ձվի գինը Զատկից առաջ կիջնի
Ուշադրության կենտրոնումՁվի գինը Զատկից առաջ կիջնի, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Փոխանցում է Aysor.am-ը:
«Տնտեսավարող սուբյեկտները հայտնել են, որ այսօրվանից և՛ մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն, և՛ գինը կիջնի», - ասաց նա:
Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 30-ին վարույթ են հարուցելու ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասով, պարզելու՝ արդյո՞ք ձվի դիֆիցիտ կա, թե՞ արհեստական է, արդյո՞ք միջնորդ կազմակերպությունն է այդ արհեստական դիֆիցիտը ստեղծում, կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե՞ առկա է գերիշխող դիրքի չարաշահում, գնային բարձրացումն օբյեկտի՞վ է:
Ավելին՝ այստեղ