Սարսափելի վթար Հայաստանում. ականջը կտրվել է
Ուշադրության կենտրոնումShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Վաչագան Աղաջանյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Աղաջանյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Կարեն Վարպետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արտակ Ասատրյանն ու Գառնիկ Մելքոնյանը։
Ավելին՝ այստեղ