Վերելակից դուրս գալուց հարձակվել է աղջկա վրա և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել․ Արտակարգ դեպք Աբովյանում
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին ոստիկանության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկում փորձել են մի աղջկա բռնաբարել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Աբովյանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, նշված շենքի 6-րդ հարկում՝ վերելակից դուրս գալու պահին անհայտ անձը հարձակվել է շենքում բնակվող երիտասարդ աղջկա վրա, ձեռքով սեղմելով նրան, իր ոտքի միջնամասի հատվածից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել:
Ավելին՝ այստեղ