Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է մինչև 11 հազար վիրավոր. ԶՈւ ՌԲՎ պետի տեղակալ
ՀասարակությունԱրցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։ Գնդապետ Փաշիկյանը ընդգծեց, որ պատերազմի օրերին մեծ ծանրաբերվածությամբ է աշխատել բժշկական անձնակազմը։
«55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորվումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներ»,- ասաց Փաշիկյանը։
Ավելին՝ այստեղ