Օրեր անց պարզվեց, որ շրջափակման մեջ զոհվել էին բոլորը… .տեսանյութ
Ուշադրության կենտրոնումՈստիկանության զորքերի ծառայող Մանուկ Իսախանյանը ծնվել էր 1994 թվականին՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում։ 2012-2014 թվականներին ծառայել էր բանակում, իրականացրել մարտական հերթապահություն։ 2014 թվականից ոստիկանության զորքերում էր։ Ծառայակիցների հետ Տավուշում իրականացրել էր մարտական հերթապահություն։
Երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսվեց լայնածավալ պատերազմ, Մանուկ Իսախանյանը տագնապով գնաց զորամաս, իսկ սեպտեմբերի 29-ին մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը Մանուկն ու ծառայակիցները մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հետո Մանուկը մի քանի օրով եկել էր տուն։ Հարազատների խոսքով՝ չէր սիրում պատմել կամ խոսել ռազմի դաշտում տեղի ունեցածից։
Ավելին՝ այստեղ