Թբիլիսիում կրկին հայտարարել են ՌԴ-ի հետ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու հնարավորության մասին
ՀասարակությունՎրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել Է Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու հնարավորության մասին, սակայն կարծում Է, որ հանդիպման համար անհրաժեշտ Է նախապատրաստություն եւ այն պետք Է արդյունավետ լինի, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին կայացած տարեկան մեծ մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է չեղարկել այցագրային ռեժիմը Վրաստանի հետ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ի պատասխան ասել Է, որ այցագրերի չեղարկման վերաբերյալ Պուտինի հայտարարությունը քայլ Է ճիշտ ուղղությամբ:
«Կարծում եմ՝ հանդիպումը չպետք Է լինի հանուն հանդիպման: Դրա համար պատրաստություն Է անհրաժեշտ: Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: Սակայն 2012 թվականից տնտեսական ոլորտում շատ փոփոխություններ են եղել … եթե հնարավորություն լինի, հանդիպումը պետք Է պատրաստվի, որպեսզի այն արդյունավետ լինի»,-լրագրողներին ասել Է Կալաձեն:
Ավելի վաղ Թբիլիսիում քանիցս հայտարարել են երկու երկրների բարձրաստիճան անձանց հանդիպումներ անցկացնելու պատրաստակամության մասին, բայց նշել են, որ դրանց համար ժամանակ Է անհրաժեշտ ու նախապատրաստություն, հանդիպումները պետք Է միտված լինեն արդյունքի: