Իրանը նոր նավթամուղ կգործարկի, որը հնարավորություն կտա շրջանցել Հորմուզի նեղուցը
Ուշադրության կենտրոնումԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Թեհրանը խոշոր նավթամուղ կգործարկի, որը հնարավորություն կտա երկրի նավթի զգալի մասն արտահանել Օմանի ծոցով և շրջանցել Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։
Խողովակաշարի երկարությունը 1000 կմ է:
Այն սկիզբ է առնում Բուշեհր նահանգի Գուրեհ նավթային տերմինալից (Պարսից ծոցի ափին) և ընթանում մինչև Ջասկ նավթային տերմինալ (Օմանի ծոցի ափին):
Ավելին՝ այստեղ