Վրաստանն առաջարկել է առանց Ռուսաստանի ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափը
Ուշադրության կենտրոնումInfoteka24.ru-ն գրում է, որ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ իր երկիրը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ հարթակում: Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «երեք գումարած երեք» ձևաչափի փոխարեն, նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: «Ոչ մի հարթակ Ռուսաստանի հետ, որը մեր տարածքներն է զավթել», - ասել է նա մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, Թբիլիսին ցանկանում է ներգրավվել կարգավորման գործընթացներում, որպես միջազգային գործընկերների մասնակցությամբ երկխոսության վայր: Իհարկե, ոչ մի քաղաքական գործիչ նույնիսկ լուրջ չի քննարկի նման առաջարկը Հայաստանում: Վրաստանն արդեն իսկ իրեն դրսևորել է Արցախի դեմ` Ադրբեջանի աշնանային ագրեսիայի ընթացքում արգելափակելով Հայաստանի օդային տարածքը, ինչը մեծապես բարդացրել է զենքի մատակարարումը, մինչդեռ Ադրբեջանն ազատորեն ռազմական բեռներ է տեղափոխել վրացական երկնքով:
Բացի այդ, Վրաստանը թույլ չի տվել հարյուրավոր հայ կամավորների հատել սահմանը: Հաշվի առնելով նաև Վրաստանի տնտեսական կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից, Թբիլիսիի անաչառությունը խիստ կասկածի տակ է:
Անի Սիմոնյան
Pressmedia.am