Արսենալն ամռանը կարող է բաժանվել միանգամից 5 ֆուտբոլիստից
ՍպորտԼոնդոնի «Արսենալը» մտադիր է թեթևացնել աշխատավարձերի հետ կապված ծանրաբեռնվածությունը:
Mirror-ը հայտնում է, որ ամռանը «զինագործները» մտադիր են բաժանվել միանգամից 5 ֆուտբոլիստից՝ պաշտպաններ Հեկտոր Բելյերինից և Դավիդ Լուիսից, կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենիից, ինչպես նաև հարձակվող Ալեքսանդր Լակազետից և Էդվարդ Նկետիայից:
Դավիդ Լուիսի պայմանագիրն «Արսենալի» հետ այս ամառ ավարտվում է, իսկ ակումբը մտադիր չէ երկարաձգել 33-ամյա բրազիլացու պայմանագիրը: Էլ-Նենիի, Նկետիայի և Լակազետի պայմանագրերը ուժի մեջ են մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, և հենց այս ամառ նրանց վաճառքից կարելի է որոշ գումար վաստակել, որպեսզի պայմանագրի ավարտից հետո նրանք ազատ խաղացողի կարգավիճակ չստանան: