Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Զելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)

Ադրբեջանում պետական սիստեմի ճգնաժամ է. «Թուրան»

Ադրբեջանում շարունակվում են մայիսի 19-ին Բաքվի կենտրոնում 16 հարկանի բնակելի շենքի այրվելու հետեւանքով տասնյակ մարդկային զոհերի պատճառով գործարարների եւ բանկիրների հարցաքննութուններն ու ձերբակալությունները, ընդ որում, այդ մասին իրավապահ մարմինները որեւէ տեղեկատվություն չեն հարղորդում: Միակ տեղեկատվությունը հայտնել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը` շենքի այրվելու պատճառների հետաքննության գծով Պետհանձնաժողովի նիստում, որտեղ հայտարարել է, որ որոշ չինովնիկներ եւ բիզնեսմեններ խոշոր հափշտակություններ են կատարել եւ պետք է դրա համար պատասխան տան: «Երբ ժամանակը գա, հասարակությանը տեղեկատվություն կհաղորդվի», -ասել էր նա:

Ըստ «Թուրան»-ի` ընդսմին, հարցաքննվողներն իրենք խոստովանում են, որ Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության հետ պայքարի գծով վարչությունում նրանցից պահանջում են վերադարձնել Ադրբեջանի միջազգային բանկում (ԱՄԲ) վերցրած վարկերը: Ընդ որում, անգամ այն վարկերը, որոնք պետք է վերադարձնել 2016 եւ 2017 թվականներին: Թե ինչի հիման վրա եւ ինչպես պետք է դա անել, ոչ մեկին չի հետաքրքրում: Փաստորեն, բոլոր նրանք, ովքեր համագործակցել են այդ բանկի հետ, հայտնվել են պատանդի վիճակում:

«Թուրան»-ը տարակուսանք է հայտնում, որ ԱՄԲ-ի նախկին ղեկավարությունը դեռեւս պատասխանատվության չի կանչվել, եւ իշխանությունների տրամաբանությունը նման իրավիճակում հասկանալ դժվար է` չխոսելով անգամ տեղի ունեցողի լեգիտիմության մասին:

«Պարտքերը «կորզելու» գործընթացը դեռեւս զգալի ազդեցություն չի գործում տնտեսական վիճակի վրա: Սակայն երկարաժամկետ հեռանկարում դա նշանակում է այդ օլիգարխների ձեռնարկությունների եւ օբյեկտների փակվելու արդյունքում հազարավոր, անգամ տասնյակ հասարավոր աշխատատեղերի կորուստ, երկրից կապիտալի արտահոսք, ներդրումային մթնոլորտի վատացում եւ ձեռնարկատերերի վստահության կորուստ:

Փաստորեն, ամբողջ աշխարհը դարձավ այն բանի վկան, որ տարիներ շարունակ երկրի ամենախոշոր բանկից անվերահսկելիորեն հափշտակվել են հարյուրավոր միլիոններ, եւ իշխանությունները դա չեն տեսել: Ավելի ճիշտ, այդ թալանի մասնակիցները դարձել են իրենք` պետական չինովնիկները եւ իշխանությանը մոտ կանգնած օլիգարխները: Այսինքն, իշխանություների ներկայացուցիչներից կազմված կազմակերպված հանցավոր խմբավորումները:

Նման սկանդալի ֆոնին պետության ղեկավարը հայտարարում է, որ չի կարողանում պարզել, թե ովքեր են կառուցում ապօրինի շքեղ առանձնատները: Դժվար է հավատալ այդ խոսքերի անկեղծությանը: Առաջին դեմքի խոստովանությունը, որ իր շրջապատը զբաղված է նման ապօրինությունով, ուղղակի կասկածի տակ է դնում ամբողջ պետական համակարգի լեգիտիմությունը, որը գործում է ոչ թե օրենքների, այլ բանավոր հանձնարարությունների հիման վրա: Կարճ ասած` դա ոչ թե գող չինովնիկների հարց է, այլ պետական սիստեմի ճգնաժամ:

16-հարկանի շենքում հրդեհը եւս այդ սիստեմային ճգնաժամի հաստատումն է, որը բացահայտել է, թե ինչքան վատ են աշխատում գործադիր իշխանությունները եւ պետական գերատեսչությունները, երբ մեղավոր են բոլորը եւ միաժամանակ ոչ ոք, երբ կարելի է գնել ցանկացած տեղեկանք, սարքել ցանկացած փաստաթուղթ: Արդյունքում, այդ բոլորի համար բանտ են նստեցնում բնակշահագործման գրասենյակների պետերին կամ օլիգարխների ընկերությունների «դնովի» ղեկավարներին», -գրում է «Թուրան»-ը:

Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունՇախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլարԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններըՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժածԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՓաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանըԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանՌումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր ԴանՍի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանՓաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր
Ամենադիտված