Առաջիկա օրերին կգրանցվի մինչև -7 աստիճան ցուրտ
Ուշադրության կենտրոնումՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5...-7 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում՝ մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Ավելին՝ այստեղ