Ոսկեպարում ականի պայթյունից Բաղանիսի 2 բնակիչ է վիրավորել
ՀասարակությունԱյսօր ժամը 10.30-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում, Ոսկեպար գետի ափին ականի պայթյունից վիրավորվել են Բաղանիս գյուղի բնակիչներ Արշակ Սահակյանը եւ Արտո Կարապետյանը: Մեր տեղեկություններով՝ պայթյունից վնասվել են նրանց ոտքերը:
Նրանք մոտ 50 եւ 60 տարեկան են: Բաղանիսի բնակիչները սահմանամերձ գոտի էին գնացել գետի եզերքից ավազ հավաքելու: Այժմ նրանք շտապ օգնության մեքենայով տեղափոխվում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ