ՖԻՖԱ-ն 6 տարով կասեցրել է Բլատերի ֆուտբոլային գործունեությունը
ՍպորտՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի ֆուտբոլային գործունեությունը կասեցվել է, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Էթիկայի անկախ հանձնաժողովը պաշտոնատար անձին մեղավոր է ճանաչել ՖԻՖԱ-ի օրենսգրքի բազմաթիվ խախտումների մեջ: Քննությանը մասնակցող ևս մեկ անձ, բացի Բլատերից, եղել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Ուոլկեն, ով նույնպես մեղավոր է ճանաչվել:
Բլատերն ու Ուոլկեն ստացել են նույն պատիժը. նրանք 6 տարի 8 ամիս ժամանկով որակազրկվել են ֆուտբոլային գործունեությունից, ինչպես նաև տուգանել են 1 միլիոն շվեյցարական ֆրանկով (մոտ 900 հազար եվրո):
Նշվում է, որ ֆուտբոլային գործունեության նոր արգելքը ուժի մեջ կմտնի, երբ նրանց նկատմամբ ներկայիս սահմանափակումները լրանան: Բլատերի դեպքում գործող սահմանափակումների ժամկետն ավարտվում է այս տարվա հոկտեմբերին, Ուոլկինը՝ 2025-ին: