Կրակոցներ՝ Լոռիում. Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հեղինակություն համարվող «Բաքսյոր Սամոն»
ՀասարակությունShamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ում մարմնի եւ գլխի վրա կան կրակոցների բազմաթիվ հետքեր, հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան 11 շենքից։
Հայտնաբերվել են կրակոցի եւ արնանման հետքեր։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Վանաձորի բնակիչ Սամվել Մաթեւոսյանն է, ում Վանաձորում ավելի շատ ճանաչում են «Բաքսյոր Սամո»։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ավելին՝ այստեղ