Ջերմաստիճանը կրկին կնվազի. Եղանակը Հայաստանում
Ուշադրության կենտրոնում«Պետք է ասեմ, որ եղանակի կայունացում չի սպասվում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Այսօր երեկոյան ժամերին սպասվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափանցումը ՀՀ տարածք: Երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն: Այդ ցիկլոնը կգործի մինչև ամսի 25-ը ներառյալ: Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավականին ինտենսիվ: Կուղեկցվեն ամպրոպներով: Սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 վայրկյան»,- ասաց Սուրենյանը:
Ավելին՝ այստեղ