Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ երեխան ծնվում է հակամարտության գոտում. ՅՈՒՆԻՍԵՖ
ՄիջազգայինԱշխարհում յուրաքանչյուր ութերորդ երեխան ծնվում Է հակամարտության գոտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցում:
Դրանում նշվում Է, որ 2015 թվականին հակամարտությունների գոտիներում ծնվել Է շուրջ 16,6 մլն երեխա, ինչը 200 հազարով ավելի Է, քան անցյալ տարի:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների գնահատմամբ՝ հաջորդ տարի հակամարտությունների գոտիներում կծնվի 16,7 մլն երեխա:
«Հակամարտությունների ասպարեզ դարձած երկրներում, այդ թվում՝ Աֆղանստանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Իրաքում, Հարավային Սուդանում, Սիրիայում եւ Եմենում, մարտերի շրջաններից հեռանալու համար նորածին երեխաներն ու նրանց մայրերը զգալի վտանգների են բախվում: Մայրերը ծննդաբերում են առանց բուժօգնության եւ հակասանիտարական պայմաններում: Ավելի հավանական Է, որ նրանց երեխաները կմահանան մինչեւ հինգ տարեկան հասակը»,-ասված Է զեկույցում:
Նշվում Է, որ 200 հազարից ավելի երեխաներ 2015 թվականին ապաստան են խնդրել Եվրամիությունում: Ամբողջ աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ հակամարտությունների սպառնալիքի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Ավելի քան 250 մլն երեխաներ ապրում են հակամարտությունների ասպարեզ դարձած տարածաշրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: