Անիշ Գիրին՝ Magnus Carlsen Invitational մրցաշարի հաղթող
ՍպորտMagnus Carlsen Invitational շախմատի առցանց մրցաշարի եզրափակչում ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին պարտվեց Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին:
Շաբաթ օրը կայացած առաջին խաղում մրցակիցները ոչ-ոքի խաղացին 2-2 հաշվով: Երկրորդ եզրափակիչ հանդիպումը կիրակի օրը ևս ավարտվեց 2-2 հաշվով: Բլից պարտիայում ավելի ուժեղ գտնվեց Գիրին՝ դառնալով մրցաշարի հաղթող։
Մրցաշարի երրորդ տեղը զբաղեցրեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով երկրորդ օրը հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին ՝ 2։1 (առաջին խաղ՝ 3-1):