Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի 10-ամյա որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը
Ուշադրության կենտրոնումՋերմուկի զորամասից երեկվանից ձնաբքի պատճառով անհետացած երկու զինծառայողներից մեկի՝ 37-ամյա Կարեն Պետրոսյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մոտ մեկ տարի առաջ փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Արմավիրի մարզի Արգինա համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանը։
Համայնքապետն ասել է, որ այս պահին սպասում են լավ լուրի. հույս ունեն, որ ձնաբուքը կդադարի եւ որոնողական աշխատանքները կշարունակվեն։
Ռոստամ Արոյանը պատմել է, որ Կարեն Պետրոսյանը Ջերմուկի զորամաս է տեղափոխվել Քարվաճառի զորամասերից մեկից։
Ավելին՝ այստեղ