ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։
ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ մեկ օրվա ընթացքում Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են 12 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր։

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1 613 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 237 պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են «Բալիջա» հատուկ սարքավորված զինափորձարանում, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ