Լիկա Սալմանյան. «Դժվար էր բաժանվել, բայց ճանապարհը ես եմ ընտրել»
LifeՍերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանն օրերս վերադարձել է Հայաստան։ Ուկրաինա՝ մայրիկի մոտ մեկնելուց առաջ նա BlogNews.am-ին ասել էր, որ Հայաստան կվերադառնա լավ առաջարկ ստանալու դեպքում և նրանից հետաքրքրվեցինք արդյոք ստացել է ցանկալի առաջարկը։


«Զարմանալի է, որ այնտեղ ուզում էի շուտ վերադառնալ, իսկ երբ վերադարձա, ուզում էի հետ գնալ։ Երբ ասում էի, որ ուզում եմ վերադառնալ, մայրս հարցնում էր՝ ինչն եմ ավելի շատ կարոտում, պատասխանում էի՝ ամեն ինչը։ Այստեղ ամեն ինչ հարազատ է ու իմն է, այնտեղ խորթ էր, օտար։ Հիմա միայն մայրիկիս, քույրիկիս, հարազատներիս եմ կարոտում»,- ասաց նա։
Հարցին՝ մայրիկի հետ մտերմությունը չի՞ տուժում հեռավորության պատճառով, Լիկան պատասխանեց, որ ամեն օր կապի մեջ է մայրիկի հետ։ «Իհարկե, դա նույնը չէ, ինչ միասին ապրելը, բայց տարօրինակ մի փաստ կա՝ միշտ զգում եմ նրան իմ կողքին։ Այնքան մոտ եմ զգում նրան, որ տպավորություն է, թե միասին ենք ապրում։ Միգուցե ինքս եմ ինձ համար ստեղծել այդ զգացողությունները, որպեսզի ավելի հեշտ լինի։ Դժվար էր բաժանվել, բայց այդ ճանապարհը ես եմ ընտրել։ Մայրս հարգում է իմ որոշումը»,- եզրափակեց Լիկան։
