Սիրիայից 2 հրթիռ է արձակվել Թուրքիայի վրա
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի տարածքից երկրի հարավ-կենտրոնական Քիլիս նահանգում 2 հրթիռ է ընկել: Այս մասին ՊՆ-ն հայտարարություն է հրապարակել Twitter-ում:
«Հրթիռները, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից, ընկել են Քիլիսի նահանգի ամայի տարածքում: Մեր քաղաքացիները չեն տուժել:»,-ասված է հայտարարությունում: Հաղորդվում է նաև, որ նյութական կորուստներ չկան:
Թուրքական կողմն անմիջապես պատասխան կրակ է բացել հրթիռների արձակման ուղղությամբ:
Թուրքիայի պատկան մարմինների համոզմամբ՝ հրթիռներն արձակվել են Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ շրջանից:
Ավելին՝ այստեղ