Աջակցություն կենսական նշանակության ծրագրերին
BlogՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Դեկտեմբերի 17-ին կայացած նիստում կառավարությունը սահմանամերձ մարզերի համայնքների առաջնահերթ լուծում պահանջվող հիմնախնդիրների կարգավորման նպատակով որոշեց Տավուշի մարզպետարանին հատկացնել 130 միլիոն դրամ: Գումարն այս անգամ ուղղվելու է ենթակառուցվածքների բարելավմանը:
Մասնավորապես, համաֆինանսավորման նպատակով պետական աջակցություն կտրամադրվի Սևքար, Վազաշեն, Բագրատաշեն, Գանձասար, Վերին Կարմիր Աղբյուր համայնքներին՝ ջրամատակարարման, Նավուր, Իծաքար համայնքներին՝ գազաֆիկացման, Լճկաձոր, Հաղթանակ, Արճիս, Պտղավան, Դեբեդավան համայնքներին՝ ոռոգման շինարարական աշխատանքների իրականացման համար:
Կառավարության հերթական աջակցության արդյունքը կզգան Տավուշի սահմանամերձ 12 համայնքների բնակիչները: : Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ Հանրապետության Նախագահի հանձնարարականով է իրականացվում այդ ծրագիրը: Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ IFAD-ն է իրականացնում է սահմանապահ մեր համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիրը և համայնքը չունի համաֆինանսավորման այդ 10 տոկոսը վճարելու հնարավորություն: «Այդ ծրագիրը իրականացնելու, ավարտելու համար մենք հատկացնում ենք այդ 130 մլն դրամը սահմանապահ համայնքներին»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը: