96 ադրբեջանցի է պայթել ականի վրա. հաղորդագրություն
Ուշադրության կենտրոնումԱյսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովակիայի պաշտոնակից Իվան Կորչոկի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում կրկին բողոքել է, որ, իբր, հայկական կողմը չի տրամադրում ականադաշտերի քարտեզը։ Նա ասել է, որ, ընդհանուր առմամբ, Արցախի գրավյալ տարածքներում ռազմական գործողություններից հետո ականի վրա 96 ադրբեջանցի է պայթել (ներառյալ՝ զինվորականներ)։ «Ականի վրա պայթելու հետևանքով այդ տարածքներում 18 մարդ է մահացել, 78-ը ստացել է ծանր վնասվածքներ»,- ասել է Բայրամովը։ Նշենք, որ ականի վրա պայթելու վերջին դեպքը տեղի էր ունեցել երեկ։ Աղդամում 6 ադրբեջանցի էր պայթել, որոնցից 5-ը՝ նույն ընտանիքի անդամներ՝ հայրը, 3 որդիներն ու թոռը։ Պայթելու հետևանքով երկուսը մահացել են, մյուսները՝ վիրավորվել։ Հավելենք նաև, որ Ադրբեջանի իշխանությունները բավական խիստ հսկողություն են սահմանել ու տարբեր անցակետեր տեղադրել՝ բնակիչների մուտքը Արցախի գրավյալ տարածքներ թույլ չտալու համար։
Ավելին՝ այստեղ