Ինչ է սպասվում այսօր
Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը խնդրել է հրատապ անցկացնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Մասնավորապես, օրակարգում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն է, որը քննարկվելու է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ապա նաև երկրորդ ընթերցմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդին օժտեն դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ, և ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Մանրամասն՝ այստեղ