ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի փոփոխություն չի լինելու. Իրավաբան
ՔաղաքականությունՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի փոփոխություն չի լինելու . . . Այս մասին ֆեյսբուքյան իր էջում է Արթուր Ղազինյանը:
Ավելի վաղ սահմանադրագետ Գոոհար Մելոյանն իր էջում գրել էր.
Շարունակվում են դատական իշխանության նկատմամբ ճնշման փորձերը
Օնիկ Գասպարյանի գործով Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ տեղեկություններն առավել քան արժանահավատ են, հատկապես՝ վերջին շրջանում իշխող ուժի կողմից դատաիրավական համակարգի նկատմամբ գործադրված ճնշումների վերաբերյալ բազմաթիվ առերևույթ փաստական հանգամանքների ի հայտ գալու, և դրանց վերաբերյալ իշխանության քար լռության համատեքստում։
Վարչական դատարանի կողմից Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունների դադարեցման հակասահմանադրական գործընթացն արգելող հայցի ապահովման միջոցի կիրառումն առավել քան հիմնավոր է։
Արդյունքում՝ Վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով կասեցվելու է նոր ԳՇ պետի նշանակման գործընթացը, և Օնիկ Գասպարյանը մինչև վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը շարունակելու է իր պարտավորությունների կատարումը՝ որպես Գլխավոր շտաբի պետ։
Ավելին՝ այստեղ