Թուրքիան ցանկանում է ռազմաբազա հիմնել Քաթարում
ՄիջազգայինԹուրքիան երկկողմ համագործակցության շրջանակում մտադիր է ռազմաբազա հիմնել Քաթարում: Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Քաթարի դեսպան Ահմեթ Դեմիրոքը:
«Թուրքիան և Քաթարը բախվում են համընդհանուր խնդիրների հետ, և մենք երկուսս էլ շատ մտահոգված ենք տարածաշրջանային զարգացումներով և մյուս երկրների անորոշ քաղաքականությամբ: Մենք ունենք ընդհանուր թշնամիներ: Մերձավոր Արևելքի համար այս ճգնաժամային ժամանակաշրջանում մեր միջև համագործակցությունը կենսական նշանակություն ունի»,- ասել է Դեմիրոքը:
Քաթարի իշխանություններն այս հայտարարությունը դեռ չեն մեկնաբանել: