Եվրամիությունը կարող Է մուտքի այցագրեր սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների համար
HeaderԵվրամիությունը կարող Է մուտքի այցագրեր սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Այդ մասին, հաղորդել Է EUobserver բրյուսելյան ինտերնետ-թերթը:
«ԱՄՆ-ի քաղաքացիներից ԵՄ մուտքի համար այցագրեր կպահանջվեն, եթե Միացյալ Նահանգներն ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ընթանա ԵՄ-ի առանձին երկրների քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի կասեցմանն ուղղված պլանների իրագործման ճանապարհով»,-գրում Է հրատարակությունը :
Նրա տվյալներով՝ ԵՄ-ի 28 երկրների դեսպանները դեկտեմբերի 14-ին այս առաջարկությամբ հանդես են եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց երկրում անայցագիր մուտքի ծրագրում փոփոխություններ կատարելու օգտին:
Visa Waiver Program ծրագիրը ԵՄ-ի երկրների մեծ մասի քաղաքացիներին թույլ Է տալիս առանց այցագրերի ԱՄՆ-ում գտնվել 90 օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: