Ինչ է տեղի ունեցել Օհանավանում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցի ժամանակ
Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ առավոտյան եղել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում:
Վարչապետը եղել է Հովանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եկեղեցու բակում օհանավանցիները մոտեցել են վարչապետին և իր տիկնոջը, տարբեր հարցեր հնչեցրել, նույնիսկ տուն են հրավիրել: Ականատեսների վկայությամբ՝ վարչապետը երկար ժամանակ զրուցել է մարդկանց հետ, բարձրաձայնված հարցերին պատասխանել ու հեռացել:
Մանրամասն՝ այստեղ