Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում
Ուշադրության կենտրոնումՔիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։
Ավելին՝ այստեղ