Սյունիքում պատերազմի ժամանակ որևէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ. Իմքայլական պատգամավոր
ՔաղաքականությունՍյունիքում ինքնապաշտպանական ջոկատներ էին ստեղծվել: Պատերազմի ընթացքում բոլոր համայնքները, համայնքների աշխատակիցներն ակտիվ մասնակցել են պատերազմի ժամանակ կատարված թիկունքային աշխատանքներին: Դա արել է ողջ ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել: Այդ աշխատանքների մի մասին նաև ես եմ մասնակցել: Սակայն դա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում է գտնվել, որ համայնքապետերը պետք է ջոկատներ կազմեին ու գնային պայքարեին թշնամու դեմ: Նման բան չի եղել: Որևէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ ու դրա անհրաժեշտությունը չկար»,-այս մասին հայտարարել է Խաչատրյանը:
Ավելին՝ այստեղ