Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել

Տավուշի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

Տավուշի սահմանին ոչ մի խնդիր չկա, դրանք սուտ տեղեկություններ էին, սահմանային իրավիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է 1 կամ 2 տարի առաջ։ News.am-ի հետ զրույցում վստահեցրեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Տավուշի սահմանների անվտանգությունն ապահովող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ էր հանդես եկել։ Հարցին, թե հակասություն չկա՞ քաղաքական և ռազմական իշխանությունների մտահոգությունների միջև, դուք սահմանային խնդիրներ չեք տեսնում, մինչդեռ բարձրաստիճան զինվորականները լուրջ տագնապներ ունեն։

«Այդ հայտարարությունը նորություն չէր, եթե դիտարկենք ԳՇ-ի հայտարարությունը, որի տակ ստորագրել էր նաև պարոն Խաչատուրովը։ Այդ հայտարարությունները որևէ կապ չունեն մեր սահմանների պաշտպանության և ԶՈՒ-ի կոնկրետ իրականացվող ծառայության հետ։ Որևէ հայտարարություն չի եղել այն կոնտեքստում, որի մասին դուք նշում եք», ասաց Հայկ Չոբանյանը։

Բարձրաստիճան զինվորականների հայտարարությունների շարժառիթներին մարզպետը չցանկացավ անդրադառնալ՝ հավելելով, որ որևէ խնդիր չի տեսնում 3-րդ բանակային կորպուսի պարտավորությունների կատարման առումով։ «Ավելին, բոլոր աշխատանքները իրականացվում են բարձր մակարդակով։ Ես հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ կապված այս օրերի տեղեկատվական աժիոտաժի հետ։ Որևէ մտահոգություն այդ առումով ես չունեմ», նշեց նա։

Երբ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը հրապարակվեց, այնտեղ Տավուշի մասին հիշատակում կար, որը կարճ ժամանակ հետո սրբագրվեց, խոսքը հետևյալի մասին է․ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: Հաշվի առնելով նաև Սյունիքում առկա իրավիճակը, որտեղ, ինչպես իշխանությունն է հայտարարել, «բանավոր պայմանավորվածությամբ» սահմաններ են կարգավորվում, մտավախություն չկա՞, որ նույն իրավիճակի առջև կարող է կանգնել նաև Տավուշը։ Մարզպետը նշեց, որ այդ շրջանում ուսումնասիրություն են կատարել և հասկացել են, որ նման տեղեկատվության աղբյուրը եղել է ադրբեջանական տելեգրամյան ալիքը։ «Դա առաջին խայծն էր, որ մենք կուլ տվեցինք ու շրջանառության մեջ դրեցինք այդ հայտարարությունը։ Եթե հասարակությունը տեղեկատվական առումով գրագետ լինի, այս թեմաները ոչ թե շրջանառության մեջ կդնի ու կդարձնի ներքին խժդժությունների առարկա, այլ մեր օրակարգերը առաջ կքաշենք ու թող Ադրբեջանում մտածեն դրանց մասին։ Սխալ է այս ողջ ալիքը, որը ստեղծվում է ադրբեջանահաճո հայտարարությունների հիման վրա։ Նույն ձևով կարող ենք մենք փաստաթուղթ հրապարակել, որն այդ երկրում կդառնա քննարկման առարկա։ Կարիք չկա այս անլուրջ թեմայի շուրջ երկար քննարկումներ ծավալել»։

Տավուշի մարզպետն այս պահին ունի մեկ մտահոգություն՝ Ադրբեջանի   նկրտումները, որոնց դիմակայելու համար պիտի երկիրն ուժեղացնել, անվտանգության մակարդակը բարձրացնել։

Ավելին՝ այստեղ

 

 

Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված