Օսկարակիր դերասանուհիներ Նատալի Պորտմանը և Լյուպիտա Նիոնգոն առաջին անգամ կնկարահանվեն սերիալում․ Empire
Մշակույթ«Օսկար» մրցանակի դափնեկիրներ Նատալի Պորտմանը և Լյուպիտա Նիոնգոն կնկարահանվեն Apple TV + հարթակի համար նախատեսված մինի-սերիալում, որը կոչվում է Lady in the lake («Տիկինը լճում»), հաղորդում է Empire-ը:
Նախագիծը հիմնված կլինի գրող Լորա Լիպմանի 2019 թվականի համանուն վեպի վրա, որի գործողություները տեղի են ունենում Բալթիմորում՝ 1960-ականներին:
Չբացահայտված սպանությունը տնային տնտեսուհի Մեդի Շվարցին (Պորտման) դրդում է լրագրող դառնալ և հետաքննել գործը: Ինչ-որ պահի նա հանդիպում է Կլեո Շերվուդի (Նիոնգո)՝ սևամորթների իրավունքների համար պայքարող ակտիվիստի հետ։
Նշվում է, որ Apple TV + հարթակի համար սա մեծ հաջողություն է, քանի որ Պորտմանն ու Նիոնգոն նախկինում երբեք չեն նկարահանվել սերիալներում:
Նախագծի ռեժիսորը կլինի Ալմա Հարելը։ Սերիալի թողարկման ամսաթվի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Empire-ի տեղեկություններով՝ սերիալը դեռևս մշակման սաղմնային փուլում է։