Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Թրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո


Greek City Times. Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է Հայաստանի դեմ նոր պատերազմի

Միջազգային

Թվում է, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ուղղակիորեն Հայաստանի տարածք ներխուժման համար: Այս մասին Greek City Times-ի իր հոդվածում գրում է վերլուծաբան Պոլ Անտոնոպոլուսը:

«Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի կողմից հովանավորվող ներխուժումից եւ պատերազմից երկու օր առաջ Greek City Times-ը հաղորդել էր, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքում էր դա, բայց այժմ կան անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ լուսանկարներ, տեսանյութեր, գերեվարված վարձկաններ եւ ականատեսների վկայություններ:

Հիմա թվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ուղղակիորեն Հայաստանի տարածք ներխուժման համար:

Չնայած Ադրբեջանը սիրիացի վարձկանների եւ թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հայերից հետ գրավեց Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանները, կարծես շուտով նոր հակամարտություն է բռնկվելու: Յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անպատրաստության եւ/կամ շահագրռված չլինելու պատճառով նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանին տրվեց ցամաքային ուղիղ ճանապարհ, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել իր էքսկլավ Նախիջեւան: Սա համաձայնեցվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարության ստորագրման ժամանակ:

Մոնթե Մելքոնյանը 1990-ականների սկզբին ասում էր, որ եթե հայերը Լեռնային Ղարաբաղը զիջեն Ադրբեջանին, նրանք կկորցնեն Սյունիքի մարզը, որը բաժանում է Ադրբեջանն ու Նախիջեւանը:

Նա կարծում էր, որ եթե ադրբեջանական ուժերին հաջողվի վտարել հայերին Ղարաբաղից, նրանք հետո կհարձակվեն Սյունիքի եւ Հայաստանի այլ մարզերի վրա: Եթե Ադրբեջանը գրավեր Սյունիքը, դա ոչ միայն Ադրբեջանը կկապեր Նախիջեւանի հետ, այլ նաեւ Թուրքիային անմիջական ելք կտար դեպի նավթով ու գազով հարուստ Կասպից ծով եւ հետագայում դեպի Կենտրոնական Ասիա:

Ադրբեջանը պաշտպանում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները վերադարձնելու հարցում՝ ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է միայն վերադարձնել այն տարածքը, որը համարում է գրավյալ:

Սակայն թուրք եւ ադրբեջանցի ազգայնականները կոչ են անում օկուպացնել Սյունիքի մարզը, որպեսզի վերջ տան Նախիջեւանի բաժանմանը Ադրբեջանից: Շատ հայտնի հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը այսօրվա հյուսիսային Հայաստանի վրա հիմնված ավելի փոքր հայկական պետություն ստեղծելն է:

Կարծես Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի`Սյունիքը Հայաստանից խլելու համար:

Անցյալ շաբաթ Ալիեւը հայտարարել էր, որ «նոր տրանսպորտային միջանցք կանցնի Զանգեզուրով՝ Ադրբեջանի պատմական տարածքով, եւ կկապի մայրցամաքային Ադրբեջանը իր անբաժանելի մասի՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ»:

Ալիեւը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»: Սա ակնհայտ նշան է այն բանի, որ Ադրբեջանը պատրաստ է ուժ կիրառել Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք բացելու համար, որը Նախիջեւանը կապելու է Ադրբեջանի հետ: Ալիեւի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնելու Ղարաբաղում: «Մենք չենք կարող ձեզ ասել, թե կոնկրետ որ տարածքում դա տեղի կունենա, բայց երկու կողմերում էլ ռազմական տեխնիկայի կուտակում կա»:

Մեկ այլ ենթադրության համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական գործողության Սյունիքի դեմ՝ թուրքական Boeing 737AEW & C վաղ նախազգուշացման եւ վերահսկման ինքնաթիռը պտտվել է Հայաստանի սահմանի մոտակայքում: Սա CENAH01 ծածկանունով նույն ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Տեղեկություններ կան նաեւ, որ Ադրբեջանը պահեստազոր է կանչում, իսկ թուրք եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի հետ սահմանի մոտ:

Ենթադրությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, հնչում է այն ժամանակ, երբ Ուկրաինան, կարծես, պատրաստվում է Դոնբասում զինված խմբավորումների դեմ գարնանային հարձակմանը: Հնարավոր է, որ Ադրբեջանը եւ Ուկրաինան՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցները, միաժամանակյա գործողություններ սկսեն, որպեսզի ստիպեն Ռուսաստանին զիջումների գնալ: Թուրքիան վճռականորեն ընդգծում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք է, իսկ թաթարական փոքրամասնությունը, իբր, ճնշված է: Բացի այդ, Թուրքիան դրոններ է մատակարարում ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաեւ հայտարարում է, որ առանց տատանվելու հանդես կգա Հայաստանի դեմ, եթե նա չզիջի իր պահանջներին:

Չնայած անը Հայաստանը Ռուսաստանից դեպի ազատական Արեւմուտք շրջելու Փաշինյանի փորձերին՝ Մոսկվան այժմ օգնում է բարեփոխել հայկական բանակը եւ վերազինել այն: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորված չեն, այլ արդեն ընթացքի մեջ են, եւ մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացում»: Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման, հետախուզական համակարգերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության ու անօդաչու սարքերի, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը:

Ի պատասխան՝ Ալիեւն ասել է, որ Ռուսաստանը չպետք է օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը եւ չպետք է նոր զենք տրամադրի:


Ավելին՝ այստեղ

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանԿարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանԱրդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանԴուբայում կրկին պայթյուն է որոտացելԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանԹուրքիայում խոցված հրթիռները արձակել է երրորդ կողմը․ Իրանի դեսպանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Թբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԹրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո Վթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ, վիրավորներ կանԴո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված