Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Հայաստանի ծանրամարտի հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում
ՍպորտՀայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը շարունակում է ուսումնամարզական իր հավաքն Աբովյանում: Հավաքին մասնակցում է 12 մարզիկ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Աբովյանում հավաքականը կմարզվի հինգ օր , այնուհետև հավաքը կշարունակվի Օլիմպավանում: Կանանց հավաքականի ներկայացուցիչները իրենց հերթին այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում։
Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտնել է, որ տղամարդկանց և կանանց հավաքականները կմարզվեն մինչև ապրիլի երեքը, ապա կմեկնեն Մոսկվա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը , որ կավարտվի ապրիլի 14-ին: