ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ցանկություն ունեն Սիրիայում և Ուկրաինայում կարգավորել իրավիճակը. Քերի
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել են, որ կա ցանկություն կարգավորել իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ Քերին նշել է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն համաձայն են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեծ սպառնալիք է ներկայացնում:
«Նրանց հետ (ԻՊ-ի անդամների) անհնար է բանակցություններ վարել, դրանք ահաբեկիչներ են, որոնք սպառնում են մեր մշակույթին, պատմությանն ու արժանապատվությանը և ոչ մի ընտրություն չեն տալիս, բացի նրանց դեմ պայքարելուց»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում բանակցություններ են սկսվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև:
Քննարկման գլխավոր թեման Սիրիայի իրադրությունն է և ահաբեկչության դեմ պայքարում ուժերի համախմբումը: