Ողբերգական դեպք Երևանում
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:
Ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի տեղակալ Արսեն Ապերյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը:
Վերջինս Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա Ռադիկ Գ.-ն էր, ով էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և տեղում մահացել է:
Ավել;ին՝ այստեղ