Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածից Ֆրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը ՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Նավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ


Արմեն Մարության և Ալլա Վարդանյան. «Դժվար է, բայց կփորձենք ապրել ու խաղալ». նրանք առաջին անգամ հարցազրույց են տվել

Life

2020-ի ամռանը պատահած n ղբերգшկան шվտnվ թшրից դստերը, փեսային և թոռներին կnր ցնելnւց հետո վաստակաշատ այս դերասանական զույգը օրերս վերադարձել է հարազատ Սունդուկյան թատրոնի բեմ ու նկարահանման հրապարակ: Նրանք փորձում են իրենց անձնական nղբերգությունն առաջին հերթին հաղթահարել իրենց հանդիսատեսի համար ու ջանում են համակերպվել այն մտքի հետ, որ պարտավոր են ապրել այս կյանքը հանուն հարազատների և միմյաց, իրար թևութիկունք լինելով և՛ կյանքում, և՛ արվեստում: Տևական ստեղծագործական դադարից հետո Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը առաջին անգամ անկեղծացան մեր ընթերցողների համար: — Համոզված եմ' հեռուստադիտողին առավել քան հաճելի էր Ձեզ կրկին տեսնել հեռուստաէկրանին' «Արմենիա TV»-ով օրերս մեկնարկած «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում: Դժվա՞ր տրվեց այս վերադարձը: Արմեն Մարության — Մինչ այս սերիալը, ինձ առաջարկեցին խաղալ ևս պատերազմական թեմայով մի փոքրիկ հերոսապատումում: Թեպետ առանձնապես տրամադրություն չունեի, բայց համաձայնեցի... Գիտե՞ք, մարդ կա՛մ պիտի կարողանա հաղթահարել իրեն բաժին հասած փորձությունները, կա՛մ էլ պիտի առհասարակ չապրի: Իսկ այդպես չի կարելի: Այդպես, հաղթահարելով ցшվu և միաժամանակ տուրք տալով մասնագիտությանս, համաձայնեցի նկարահանվել: Դրանից հետո արդեն զանգահարեց ռեժիսոր Ելենա Արշակյանն ու առաջարկեց նկարահանվող հեռուստանովելում մարմնավորել Հայոց բանակի գեներալին: Մի դեր էլ կնոջս' Ալլային առաջարկեց: Իմիջիայլոց, հաշվի առնելով մեր հոգեվիճակը, Ելենան շատ նուրբ մոտեցավ հարցին, ու այդպես փոխհամաձայնության եկանք: Ալլա Վարդանյան — Իսկ իմ կերպարը պարզ ու հասարակ կին է, որի որդին ամուսնանում է հերոսներից մեկի դստեր հետ: Դեռևս մեկ անգամ եմ եղել նկարահանման հրապարակում և զգացի, թե որքան ջերմ մթնոլորտ է այնտեղ տիրում: Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին ու, ճիշտ է, դժվարությամբ, բայց փորձում եմ դուրս գալ ծшնր հոգեվիճակից ու պատշաճ կերպով կատարել իմ գործը: — Պարոն Մարության, իսկ ինչպիսի՞ մարդ է Ձեր հերոսը: — Կերպարս 1990-ականների արցախյան հերոսամարտի ժամանակ փոխգնդապետ է եղել, որի զինվորներից մեկը գ երի է ընկել: Իսկ մեր օրերում, ըստ սցենարի, հերոսս արդեն գեներալի կոչում ունի, բայց չի կորցրել իր հոգատար վերաբերմունքը իր ստորադասների նկատմամբ: Առհասարակ, պшտերազմի միջով անցած զինծառայողներն ուրիշ տեսակ են: Ես նման ընկերներ ունեմ ու գիտեմ, որ արտաքուստ խստությամբ հանդերձ, նրանք շատ զգայուն են, բարի սիրտ ունեն: Իմ հերոսը հենց այդպիսի մարդ է: — Հանրության մի մասի կարծիքով' այս ժամանակահատվածում չարժեր անդրադառնալ նման ցшվոտ թեմայի: Ա. Մ. — Ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ, ընդհակառակը, մենք շատ քիչ ենք անդրադառնում պшտերազմական կյանքին, ու երևի հենց դա էր պատճառը, որ մեր երկրի հետ նման բան տեղի ունեցավ: Օրինակ' ամերիկացիները կամ ռուսները իրենց հաղթանակների ու հերոսների մասին անընդհատ ֆիլմեր են նկարահանում, գրքեր են գրում... Իսկ մենք կարծես ուզում ենք մոռանալ, թե ինչերի միջով ենք անցել: Ինչո՞ւ: Չէ՞ որ մենք այնպիսի ազգ ենք, որ պիտի շատ խոսենք մեր տեսակի մասին: — Գրեթե մեկ տարվա դադարից հետո Մայր թատրոնը կրկին վերադառնում է իր բնականոն աշխատանքին: Առաջիկայում ի՞նչ զբաղվածություն ունեք բեմում: Ա. Մ. — Դե, այնքան էլ հեշտ չէ խաղացանկ վերականգնելը, դերասաններ են բացակայում' մի մասը թատրոնից հեռացել է, մի քանիսն էլ' կյանքից... Այնուամենայնիվ, նորություններ էլ են սպասվում. խոսակցություններ կան, որ թատրոնի ղեկավարությունը մոտ 4 նոր ներկայացում է նախատեսել: Ա. Վ. — Այս պահին ես զբաղված եմ «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման մեջ, որտեղ խաղում եմ Վալյայի մոր կերպարը: Այդ ներկայացումը մեզ համար շատ թանկ է, որովհետև երաժշտական ձևավորմանը մասնակից է եղել մեր լուսահոգի դուստրը (հուզվում է)... Իհարկե, այն ամենից հետո, ինչ մենք տարանք, շատ դժվար է, բայց կփորձենք նորից ապրել ու խաղալ... Ես չգիտեի, որ ուժեղ կին եմ, բայց պարզվեց, որ իսկապես ուժեղ եմ (արցունքախառն ժպտում է): — Երկարատև դադարից հետո հաջողվո՞ւմ է վերականգնել դերասանական «ֆորման»: Ա. Մ. — Ինչպես Շեքսպիրի «Համլետի» երկխոսության մեջ է ասվում' «Այս մեռելը որքա՞ն կմնա հողի տակ» հարցին, պատասխանում են' «Եթե կենդանի ժամանակ փտած չլինի, 15 տարի էլ կդիմանա»: Հիմա մերն է, եթե դերասանը պրոֆեսիոնալ է, նրան 5 օրն էլ բավական է «ֆորման» վերականգնելու համար: Եթե դադարը, ասենք, 10 տարի լիներ, ապա իհարկե, հետ կվարժվեիր, «կժանգոտեիր», ու վերականգնվելը բարդ կլիներ: Բայց մի տարվա ընթացքում, հատկապես երբ նկարահանվում ես սերիալներում, անհնար է «ֆորման» կորցնել: Ա. Վ. — Բացի այդ, թատրոնը մեր կյանքն է, ուստի վերադարձից հետո ավելի կարոտով ու ոգևորությամբ ես խաղում: — Բեմում բազմիցս ամուսինների եք խաղացել, շատ չի՞ լինում' և՛ թատրոնում, և՛ տանը... Ա. Վ. — Ոչ, մեր դեպքում նման բան չկա: Հակառակը, մենք հաճույք ենք ստանում իրարից և՛ տանը, և՛ բեմում, միայն թե փորձերի ժամանակ Արմենը մի քիչ շատ է վրաս խոսում (ժպտում է)... Բայց ոչինչ, դա էլ իր հետաքրքրությունն ու օգտակարությունն ունի: Ա. Մ. — Արդեն 43 տարի միասին ենք, բայց երբեք իրարից չենք հոգնել: — Բոլորս էլ այսօր ծանր ժամանակներ ենք ապրում, իսկ արվեստագետները առանձնակի զգայուն են ու զգացմունքային: Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր ապագան Հայաստանում: Ա. Մ. — Պատմությունը ցույց է տվել, որ նման ժամանակաշրջաններ մեր ազգն ու երկիրը բազմիցս է ապրել: Հուսով եմ, որ սրանից հետո ինչ-որ բան կփոխվի: Ըստ իս' այս համակարգիչները, սմարթֆոնները, սոցցանցերը բոլորիս տարան մի ուրիշ աշխարհ, որտեղ, ցավոք, արվեստը տեղ չունի, փոխարենը գերակայում են բացասական կրքերը, փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքը: Առհասարակ, երկրագնդի վրա ինչ-որ բան է կատարվում, աշխարհն է փոխվում:

Ավելին՝ այստեղ

Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով
Ամենադիտված