Թուրքիայում ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվել է յոթ մարդ
HeaderԹուրքիայում զանգվածային անկարգություններ են: Իրավապաշտպան Թահիր Էլչիի սպանությունից հետո քրդերն արդար դատավարություն են պահանջում, հայտնում է РЕН ТВ-ն:
Նա սպանվել է նոյեմբերի 28-ին, սակայն հետաքննությունն անընդհատ հետաձգվում է, իսկ պատժել մեղավորներին թուրքական իշխանությունները չեն շտապում: Վրդովված ցուցարարները կոտրել են ցուցափեղկերը, այրել անվադողեր, այնուհետև բռունցքներով հարձակվել են ոստիկանների վրա: Պարեկայինները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել, իսկ ամբոխը քարեր և մոլոտովյան կոկտեյլներ է նետել նրանց վրա:
Ծեծկռտուքի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ մի քանի տասնյակը: Մի քանի մարդ բերման է ենթարկվել: