«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը ԱՄՆ-ը չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց Իրանի դեմ գործողության հարցում. Թրամփ Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ


Չորս դեպք, երբ դու պարտավոր ես «վագրիկ» լինել

Life

Գիտես, որ զուգընկերդ ժամանակ առ ժամանակ չափն անցնում է: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չափազանց ներողամիտ վերաբերմունքը ի վերջո կարող է կործանել ձեր հարաբերությունները: Եվ ուրեմն, ո՞ր պահին է պետք խիստ լինել: Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից:

Ներողամտությունը կնոջ էության անբաժանելի մասն է, և հաճախ իրենց սիրելիներին չկորցնելու համար կանայք ներում են տղամարդկանց սխալները. չէ՞ որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Մենք գիտակցաբար ենք մոտենում տղամարդկանց սխալներին` հաշվի առնելով նրանց տրամադրության վրա ազդող յուրաքանչյուր մանրուք` ճանապարհային խցանումներից մինչև տնտեսական ճգնաժամ: Աջակցել, ձեռք մեկնել, կողքին լինել... դու ուրիշ կերպ չես էլ կարող: 
Ժամանակն է կանգ առնել. այդպես դու կկործանես ձեր հարաբերությունները: Սա Թենեսիի համալսարանում կատարված հետազոտության եզրակացությունն է:

Փորձագետները պարզել են. երբ կինը ներում է տղամարդու որևէ վատ արարք, սայթաքումը կրկնելու հավանականությունը մեծանում է 6 անգամ: Իսկ ահա մեկ այլ ուսումնասիրություն փաստում է. որքան կինը թույլ է տալիս, որ կրկնվեն նման անցանկալի երևույթները, այնքան նվազում է այդ զուգընկերոջ կողքին երջանիկ լինելու հավանականությունը: «Երբ որևէ լուրջ սայթաքում հեշտությամբ ներում ես, նա մտածում է, որ իր վատ պահվածքը «նստվածք» չի տալիս»,- բացատրում է հոգեբան Ջեֆրի Բերնշթեյնը: «Շարունակաբար նրա սխալները ներելով` հեշտ հասանելի և թուլակամ կնոջ տպավորություն կստեղծես»,- ասում է Բերնշթեյնը: Իհարկե, հաճելի չէ ամեն անգամ հայտնվել մատ թափ տվողի դերում: Այսինքն՝ հարցն այն է, թե որտեղ է սահմանը: Այդ իսկ պատճառով փորձագետների ենք դիմել` պարզելու, թե որ իրավիճակներում է պետք մեղմ լինել, իսկ երբ է պետք «ազատություն տալ քո մեջ թաքնված գազանիկին»:


Պարտքերը մարելու փոխարեն քամուն է տալիս կանխիկ գումարները

Ներողամիտ եղիր, եթե... «նախկինում փողի մասին խոսակցություն չեք ունեցել: Իսկ եթե արդեն ավանդներ եք կուտակել կամ ապագայում եք պատրաստվում կուտակել, նրա շռայլությունները որոշակիորեն քեզ վրա էլ են անդրադառնալու: Բայց եթե ոչ մի անգամ չեք քննարկել` ինչպիսին են կանխիկ գումարները ծախսելու քո պատկերացումները, միանգամից նրան մեղադրելն անարդար կլինի»,- ասում է հոգեբան Մեթյու Մըք Քեյը:

Առաջարկիր նրան միասին աշխատել` ստեղծելու ձեր առանձին բյուջեն կամ, եթե արդեն կիսում եք տան վարձը և ունեք բանկային ընդհանուր հաշիվ, երկուսիդ համար մեկ ընդհանուր բյուջե: Եվս մեկ կանոն, որին պետք է հետևել. որևէ բանի վրա որոշակի գումարից ավելի ծախսելիս պայմանավորվեք խորհրդակցել միմյանց հետ: Նշանակություն չունի` խոսքը 150, թե 50 000 դրամի մասին է: Ասես՝ մեկդ դառնում է մյուսի խղճի ձայնը:

Դարձիր «վագրիկ», եթե ... բազմիցս խոսել եք փողից: Նա անտեսում է այն բյուջեն, որ երկուսով եք ստեղծել, կամ ասում է, թե փորձում է աստիճանաբար մարել, օրինակ, հեռուստացույցի գումարը, որը սկզբում բնավ էլ ապառիկով ձևակերպված չէր: Պետք չէ լացուկոծ դնել. դա միայն տվյալ պահին կլռեցնի նրան: Եղիր ավելի ազդեցիկ. «Մենք չենք կարող դա թույլ տալ մեզ» արտահայտությունը կհասկացնի նրան, որ արդեն չափն անցել է»,- խորհուրդ է տալիս հոգեբան Ջեն Հոյիսթադը: Շատ հստակ ասա, որ քեզ դուր չի գալիս նրա վարքագիծը, և որ նրա կատարած ծախսերը չեն համապատասխանում ձեր բյուջեին: Հետո հարցրու. «Ի՞նչ ես կարծում, ո՞րն է ելքը»: Հիշիր, սա շատ կարևոր պահ է, նա պետք է զգա, որ ներգրավված է որոշում կայացնելու գործում: Կարևորության այդ զգացումը կարող է խթան դառնալ նրա համար։

Տանել չի կարողանում իր աշխատանքը

Ներողամիտ եղիր, եթե... նոր աշխատանք է փնտրում: «Իհարկե, հաճելի չէ, երբ կողքիդ տղամարդու սիրելի զրույցը չի անցնում «Ինչ ստորն է իմ տնօրենը» թեմայի սահմաններից: Բայց եթե տեսնում ես, որ ելք է փնտրում, աջակցիր նրան որքան կարող ես»,- ասում է հոգեբան Ալեն Բերգերը: Տղամարդու ինքնագնահատականը անմիջականորեն կապված է իր աշխատանքի հետ: Եվ պետք չէ ցույց տալ, որ չես հավատում, թե նա ի վիճակի է նոր գործ գտնել, և որ քեզ հաճելի չէ անընդհատ լսել նրա փնթփնթոցները: Բերնշթեյնը խորհուրդ է տալիս նրբանկատորեն հասկացնել նրան «թակել մեկ ուրիշի դուռը»: Կարող ես ասել. «Խոսե՞լ ես այս մասին ...-ի (նրա մտերիմ ընկերներից մեկի անունը տուր) հետ: Նա խելացի մարդ է, և, իմ կարծիքով, արժե նրա հետ խորհրդակցել»:

Դարձիր «վագրիկ», եթե ... զուգընկերդ ոչինչ չի անում` շտկելու իրադրությունը: «Այս պարագայում խիստ դիրքորոշում դրսևորելը նրան սթափեցնելու միակ ձևն է»,- բացատրում է Մըք Քեյը: Նա մեծ էներգիա է ծախսում դժգոհելու վրա, ինչից իրեն լավ է զգում միայն տվյալ պահին, իսկ հետո արդեն որևէ բան անելու համար չափից ավելի սպառված է լինում: Ցույց տուր, որ չես ցանկանում նրան տեսնել խեղճ ու թշվառ վիճակում: Հետո ասա, որ քեզ դուր է գալիս նոր աշխատանք գտնելու միտքը, բայց միայն այն դեպքում, եթե նա իրոք զբաղվում է այդ հարցով: «Իսկ եթե այսքանից հետո շարունակում է փնթփնթալ»,- ասում է Հոյիսթադը, զգուշացրու նրան, որ այլևս չես պատրաստվում նրա համար հոգեբանի դեր կատարել: Իսկ երբ սկսի նորից նվնվալ կամ բողոքել, վեր կաց ու դուրս արի սենյակից. այո՛, հենց այդպես:

Facebook-ի նրա էջում տեսել ես, որ նախկին ընկերուհու հետ նորից ընկերներ են

Ներողամիտ եղիր, եթե... ձեր հարաբերությունները հրաշալի են, ու նա հազվադեպ է խանդելու առիթ տալիս: Բնական է՝ կանհանգստանաս, երբ նկատես, որ իր նախկին ընկերուհու նկարը կրկին հայտնվել է Facebook-ի նրա էջում: Պարզապես մեկ խորհուրդ. մի՛ փորփրիր նրա ֆեյսբուքյան էջը, եթե նույնիսկ ցանկությունն անդիմադրելի է:

Կանադացիները որոշել են ուսումնասիրություն կատարել այս թեմայով և պարզել են, որ ինչքան հաճախ ես փորփրում զուգընկերոջդ էջը, այնքան ավելի կասկածամիտ ես դառնում, եթե նույնիսկ դրա առիթը չկա: Բայց միևնույն ժամանակ, պետք չէ սահմանափակումներ դնել և չխոսել նրա հետ այդ մասին: Ուղղակի զվարթ տոնայնությամբ ասա. «Նկատել եմ` Facebook-ով նախկին ընկերուհուդ հետ գտել եք միմյանց: Ո՞նց են նրա գործերը»: Այս կերպ ցույց ես տալիս, որ դու հետևում ես` առանց դրանից մեծ խնդիրներ ստեղծելու: Հետո սահուն փոխիր խոսակցության թեման:

Դարձիր «վագրիկ», եթե... «նկատում ես, որ ձեր հարաբերությունները փոխվել են նրա հայտնվելուց հետո»,- ասում է Բերնշթեյնը: Ահա նշաններ, որոնց ի հայտ գալն իսկապես պետք է անհանգստացնի. նա օրվա իր անելիքի կամ արդեն արած գործերի մասին հակիրճ տեղեկություն է տալիս, եթե միայն դու ես հարցնում այդ մասին, համակարգչով ու iPhone-ով ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան նախկինում էր, հանկարծ նկատում ես, որ սեքսով զբաղվելու նախաձեռնություն դու ես ցուցաբերում: «Այս դեպքերում արժե ասել, որ ձեր հարաբերություններում որոշակի հետընթաց է նկատվում, և դա այն ժամանակվանից, երբ նա սկսեց համացանցով շփվել իր նախկին ընկերուհու հետ»,- ասում է Բերգերը:

Ասա, որ չես պատրաստվում շարունակել մի հարաբերություն, որտեղ քեզ ոստիկանի պես պետք է պահես, և որ կպահպանես հարաբերությունը միայն այն ժամանակ, եթե նա էլ դա ցանկանա: Հետո հարցրու, թե ինչպես իրեն կզգար, եթե տեղերով փոխված լինեիք: Ու պնդիր, որ պատասխանի հարցիդ: Սակայն չարգելես նրան խոսել այդ աղջկա հետ: «Այն պահից, երբ տղամարդուն ասես՝ չպետք է այսինչ բանն անես, կանցնես անթույլատրելիի սահմանը»,- ասում է Մըք Քեյը: Փոխարենը՝ հնարավորություն տուր նրան հասկանալու, որ իր նախկինի հայտնվելը վատ նորություն էր առաջին հերթին իր համար:

Դու պատրաստ ես ամուսնանալ նրա հետ, մինչդեռ ընկերոջդ պահվածքն անորոշ է

Ներողամիտ եղիր, եթե... մեկ տարի է, ինչ ձեր հարաբերություններն ավելի լուրջ ընթացք են ստացել, և դուք ամուսնության մասին դեռ երբեք չեք խոսել: «Եթե նույնիսկ վստահ ես, թե նա քո միակն է, հարմար ու ճիշտ պահին սպասելը միայն կգործի հօգուտ քեզ»,- հորդորում է Բերգերը: Եթե միասին այցելել եք ձեր հարազատներին, ունեցել ոգևորության ու հիասթափության պահեր, հաղթահարել կյանքի որոշակի դժվարություններ, ապա կարելի է խոր շունչ քաշել և վերջապես ասել. «Ես սիրում եմ քեզ ու պատկերացնում եմ` այսպես երջանիկ կլինենք երկար տարիներ: Ի՞նչ ես կարծում, ամուսնացա՞ծ կլինենք այդ ժամանակ»: Կարևոր է, որպեսզի հարցդ պարզ ու շիտակ լինի: Ասա դա լուրջ տոնով, որպեսզի խոսակցությունը կատակի չվերածվի: «Եթե խուսափում է պատասխան տալուց կամ փոխում է խոսակցության թեման, դու էլ փոխիր, բայց պարբերաբար նորից վերադարձիր դրան` աստիճանաբար ավելի շատ խոսելով այդ թեմայի շուրջ»,- խրախուսում է Բերգերը:

Դարձիր «վագրիկ», եթե... այդ մասին խոսել եք առնվազն երեք անգամ, և նա առաջ գնալու որևէ նշան ցույց չի տվել կամ ասում է՝ ուզում է հետդ ամուսնանալ, բայց հարցին երբեք ընթացք չի տալիս: Արդեն հստակություն մտցնելու ժամանակն է: Բարձրաձայնիր այդ մասին. «Ինձ հստակություն է պետք: Ինձ համար դժվար կլինի, եթե մեզ մոտ ոչինչ չստացվի, բայց ավելի լավ է ես հիմա իմանամ, որ չես պատրաստվում ամուսնանալ ինձ հետ»: Հետո խնդրիր նրան, որ քեզ տեղյակ պահի` ինչ է մտադիր անել, և ժամանակ տուր, որ մտածի: «Երբ տղամարդուն ասում ես, որ հասել է վերջակետ դնելու պահը, քեզ կորցնելու հուսահատությունը երբեմն օգնում է հասկանալ` ինչ է իրականում պետք իրեն,- ասում է Բերգերը: - Հուսահատությունը կարող է օգտակար լուծում լինել»: Մի քանի օրից, եթե ընկերդ ասում է, որ տեսնում է ձեզ եկեղեցում՝ հարսանեկան շորերով, Բերգերը խորհուրդ է տալիս չշտապել և դեռ նշանադրության մասին խոսել: Նման կերպ դու ցույց ես տալիս, որ այս ամենին լուրջ ես վերաբերվում, և որ նրա վրա ճնշում գործադրելու մտադրություն չունես:

Ամենակատաղի վագրերը

• Ինքներս ենք տեսել, որ պահանջկոտ այս աստվածուհիների «ալֆա գործոնն» այնքան մեծ է, որ կարողանում են իրենց կողքի տղամարդուն կատվի ձագ դարձնել:

• Նիկը խոստովանում է` Մրայան պնդում էր, որ իրենց երկվորյակները ծնվեն ծափահարությունների ներքո:

• Հզոր գործընկեր, մայրիկ, դերասանուհի Անջելինան, անկասկած, իշխանություն ունի Բրեդի վրա:

• Բեթանին իր շոուի ժամանակ աղբն է նետել ամուսնյակի բոլոր ջինսերը. այնպես որ, վերջինս ուղղակի ստիպված է եղել կրել կնոջ գնած տաբատները:

Աղբյուրը` Armfashion.am

Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկՀայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում. ԵԽ նախագահՀամաշխարհային բանկը ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմից տուժած երկրներինԻրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն անձի՝ ԱՄՆ–ի ցամաքային գործողության դեպքում«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյաներկրաշարժ է գրանցվելՄարդկանց մեկ կատեգորիա պաշտպանված է քաղցկեղի երեք տեսակից․ ովքե՞ր են նրանքՀայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. 10 անձ ձերբակալվել էՓրկարար ծառայությունը հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել ենՀայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՎարդենիսում պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ. ՈւիթքոֆԱրարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիրԱրման Ծառուկյանը՝ Գեյջիի պահեստային տարբերա՞կ. մենեջերի աղմկոտ հայտարարությունը Սպիտակ տան մրցաշարից առաջԴեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարից բացի uպանվել է նաև հետախուզության ղեկավարըՄարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿՀարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներՕրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև հունիսՉեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը ԱՄՆ-ը չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց Իրանի դեմ գործողության հարցում. Թրամփ Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված