Պիկեն «Սևիլիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղում վնասվածք է ստացել
Սպորտ«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ջերար Պիկեն վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Սևիլիայի» դեմ պատասխան խաղում, հայտնում է կատալոնական ակումբի կայքը: 34-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է աջ ծնկի վնասվածք: Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները հստակեցված չեն:
Չորեքշաբթի օրը «Բարսելոնան» Պիկեի շնորհիվ հաղթեց «Սևիլիային» 3-0 հաշվով։ Նա երկրորդ խաղակեսի վերջնամասում դարձավ գոլի հեղինակ:
Ավել վաղ Պիկեն երեք ամիս բաց էր թողել ծնկի վնասվածքի պատճառով և փետրվարին վերադարձել էր խաղադաշտ։