Հոլանդը չի դիտարկում Բավարիա, կամ Չելսի տեղափոխվելու տարբերակը․ նա ցանկանում է կարիերան շարունակել Ռեալում
Սպորտ«Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է թոփ թիրախ մնալ եվրոպական մի շարք գրանդ ակումբների համար։
Այդ թիմերն են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Չելսին»։ «Մանչեսթեր Սիթին» Հոլանդին դիտարկում է որպես թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյին փոխարինող, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից։
«Ռեալը» դիտարկում է Հոլանդին որպես Կարիմ Բենզեմային փոխարինող, որը ևս մոտ ապագայում կարող է հեռանալ «արքայական» ակումբից։
Նորվեգացի հարձակվողը ամենից շատ ուզում է տեղափոխվել «Ռեալ», բայց «Ման Սիթիի» տարբերակը ևս կարող է դիտարկվել։ «Բավարիան» ու «Չելսին» նրանք այդքան էլ չեն հետաքրքրում, գրում է ESPN-ը՝ հղում կատարելով Bild-ին։