Հայ բռնցքամարտիկներն օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Փարիզում
ՍպորտԼոնդոնում կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ մնացած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կշարունակվի Փարիզում: Մրցաշարը Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենա հունիսի 4-8-ը, հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան կշարունակի հայ բռնցքամարտիկներին լավագույնս նախապատրաստել կարևոր ստուգատեսին։
Հիշեցնենք, որ Հայաստանը մեկ օլիմպիական ուղեգիր ունի բռնցքամարտում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում հանդես գալու հնարավորություն է ստացել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։