Մոնակոյում հիվանդանոց է տեղափոխվել կառավարության ղեկավարը
ՄիջազգայինՄոնակոյի պետական նախարար (կառավարության ղեկավար) Միգել Ռոժեն երկուշաբթի հիվանդանոց է տեղափոխվել ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով: Վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է Մոնակոյի իշխանական պալատի մամուլի ծառայությունը:
Նրանց տվյալներով, կառավարության 66-ամյա ղեկավարն առավոտյան անսպասելի իրեն վատ է զգացել՝ գտնվելով նստավայրում: Քաղաքական գործիչը տեղափոխվել է Պաստերի անվան հիվանդանոց, որը գտնվում է Նիցայում: Նա կանցնի մանրակրկիտ բժշկական հետազոտություն: