Օբաման հայտարարել է Կուբա մեկնելու պատրաստակամության մասին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության վերջին տարում Կուբա մեկնելու պատրաստակամություն է հայտնել: Վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը: Օբաման հաստատել է այդ լուրը Yahoo պորտալին տված իր հարցազրուցում՝ միաժամանակ նշելով, որ ուղևորությունը հնարավոր կլինի որոշակի պայմաններով:
«Եթե ես այցելեմ, ապա գործարքի մի մասն այն է, որ ես պետք է կարողանամ խոսել՝ ում հետ հարկավոր է: Ես բազմիցս նախագահ Կաստրոյի հետ զրույցում ասել եմ, որ մենք միշտ պատրաստ ենք ձեռք մեկնել նրանց, ովքեր ցանկանում են ընդլայնել Կուբայում խոսքի ազատության շրջանակները»,- ասել է նա: